Մատչելիության հղումներ

Եվրամիության հանձնակատարը սպառնում է Ադրբեջանին


Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդներն այսօր ասել է, որ Ադրբեջանին սպառնում է «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրից ետ մնալու վտանգը: Պատճառը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ հանրապետության հետ կապեր հաստատելն է:

Միջազգային համայնքի, այդ թվում Եվրամիության կողմից ճանաչվել է միայն ամբողջական Կիպրոսը: Այժմ այդ երկիրն արգելափակում է Ադրբեջանի առաջխաղացումը «Նոր հարեւաներ» ծրագրում, քանի որ Ադրբեջանն օդային հաղորդակցություն է հաստատել Հյուսիսային Կիպրոսի հետ:

«Ես ադրբեջանցիներին պարզարոշ ասել եմ, որ եթե նրանք չփոխեն իրենց դիրքորոշումը, մենք առաջ կտանենք «Նոր հարեւաններ» ծրագիրը Վրաստանի եւ Հայաստանի հետ: Այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ Ադրբեջանը լուծում կգտնի», - ասել է Բենիտա Ֆերերո-Վալդները:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG