Մատչելիության հղումներ

Աբխազիան անդամակցել է Հարավռուսաստանյան խորհրդարանական ընկերակցությանը


Հարավռուսաստանյան խորհրդարանական ընկերակցության հերթական կոնֆերանսի որոշմամբ Աբխազիան ընդգրկվել է այդ կառույցում՝ որպես ասոցիացված անդամ:

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, 2001 թվականին ստեղծված եւ Ռուսաստանի 13 հարավային սուբյեկտների խորհրդարանները միավորող ընկերակցության նիստերում քննարկվում են բացառապես Ռուսաստանին վերաբերող հարցեր, ուստի աբխազ խորհրդարանականները քվեարկելու իրավունք չեն ունենա:

Վրաստանում Աբխազիայի անդամակությունը այդ կառույցին անվանել են Մոսկվայի կողմից հերթական «ոչ բարեկամական քայլ»: Հակամարտությունների կարգավորման հարցերով Վրաստանի պետնախարար Գեորգի Խաինդրավայի խոսքերով, այդ որոշումը «Վրաստանի տարածքները, այդ թվում՝ Աբխազիան եւ Հարավային Օսիան «սողացող անեքսիայի» ենթարկելու՝ Մոսկվայի հետեւողական քաղաքականության վկայությունն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG