Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեքշաբթի օրը տարածել է նախընտրական Ադրբեջանի իրավիճակին վերաբերող զեկույց՝ կոչ անելով Արեւմուտքի կառավարություններին ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Ադրբեջանում տեղի ունեցող բռնությունների նկատմամբ:
«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, զեկույցում նշվում է, որ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը պետք է «գործեն անհապաղ» եւ «դատապարտեն նախընտրական պայքարի ընթացքում տեղ գտած բռնությունները՝ չսպասելով իրավիճակի էլ ավելի վատթարացմանը»:
Զեկույցում նշվում է նաեւ, որ ընդդիմության ակտիվիստների նկատմամբ իրավապահների կողմից ավելի ու ավելի հաճախ կիրառվող բռնությունները «լուրջ կասկածի տակ են առնում ազատ եւ արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կառավարության հանձնառությունը»:
Human Rights Watch-ը Միացյալ Նահանգներին կոչ է արել «բարձրաձայն եւ հստակ հնչեցնել, որ Ադրբեջանի հետ ապագա հարաբերությունները կախված կլինեն նրանից, թե որքանով է կառավարությունը ապահովում մարդու իրավունքների պաշտպանությունը»:
Կազմակերպության զեկույցը հրապարակվել է Ադրբեջանում նոյեմբերի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ նախընտրական իրավիճակը Ադրբեջանում կտրուկ սրվել է: Ոստիկանությունը ցրել էր ընդդիմադիր «Ազադլիգ» դաշինքի սեպտեմբեի 25-ի եւ հոկտեմբերի 1-ի հանրահավաքները, մասնակիցներից շատերը ծեծի էին ենթարկվել եւ ձերբակալվել:
(Լուսանկարում՝ Բաքվի ոստիկանությունը ցրում է «Ազադլիգ» դաշինքի հանրահավաքը)