Ստրասբուրգում երեքշաբթի օրը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե Վան դեր Լինդենը հանդիպում է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հետ: Քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում:
Բաքվի «Զերկալո» թերթի փոխանցմամբ, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հայտնել է, որ չորեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ժամանակավոր ենթահանձնաժողովի շրջանակներում կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը:
Հանդիպմանը, որին մասնակցելու է ենթահանձնաժողովի նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնը, ըստ Սեիդովի, քննարկվելու է Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ժամանակավոր ենթահանձնաժողովի՝ դեկտեմբերին կայանալիք երրորդ նիստի օրակարգը:
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգ են մեկնել Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյան, պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Շավարշ Քոչարյանը, Արտաշես Գեղամյանը եւ Արմեն Ռուստամյանը: