Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հոկտեմբերի 5-ին եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Ծրագրված են նրա հանդիպումներ Թուրքիայի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի, երկրի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, այցի ընթացքում կստորագրվի հուշագիր Վրաստանի ազգային նավթային ընկերության եւ Թուրքիայի պետական նավթային ընկերության միջեւ: Զուրաբ Նողաիդելին ելույթ կունենա Անկարայի Կոչի համալսարանում, կանցկացվի նաեւ վրաց-թուրքական գործարար համաժողով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG