Մատչելիության հղումներ

Համլետ Գասպարյան. - «Մենք հուսով ենք, որ բանակցությունների ընթացքում Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը»


Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը, երեքշաբթի օրը պատասխանելով «Ազգ» օրաթերթի հարցին, թե ինչպե՞ս է ընդունվում Թուրքայի հետ անդամակցության շուրջ Եվրամիության բանակցությունների մեկնարկի իրողությունը, հույս է հայտնել, որ այդ բանակցությունների ընթացքում Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Եվրամիություն – Թուրքիա բանակցությունները սկսելու մասին որոշումը երեկ ուշ երեկոյան Լյուքսեմբուրգում ընդունել են Եվրամիության 25 երկրների արտգործնախարարները: Պաշտոնապես արդեն սկսված բանակցությունները կտեւեն շուրջ 10 տարի:

«Բանակցությունների սկիզբը Եվրամիություն հետ ակնհայտորեն նոր որակ է հաղորդում Եվրամիություն - Թուրքիա հարաբերություններին», - ասել է Գասպարյանը: - «Ուստի Հայաստանը հուսով է, որ Եվրամիությանը անդամակցության գործընթացի սկիզբը կդրդի վերջինիս հնարավորինս արագ բացել սահմանները Հայաստանի հետ, ինչպես նաեւ իրական քայլեր կատարել իր երկրի ներսում փոքրամասնությունների իրավունքների լիակատար ապահովման, խոսքի ազատության եւ այլ ժողովրդավարական արժեքների ու չափանիշների հաստատման ուղղությամբ»:

«Մենք հուսով ենք նաեւ, որ այդ ընթացքում Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը , ինչը Եվրախորհրդարանը իր վերջին որոշումով համարել էր նախապայման Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար», - ավելացրել է արտգործնախարարության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG