Հայաստանյան մամուլի այսօրվա հրապարակումների կիզակետում նախկին ԽՍՀՄ Խնայբանկում Հայաստանի քաղաքացիների խնայողական ավանդների փոխհատուցման շուրջ Ազգային ժողովում ընթացող քննարկումներն են: «Ավանդների վերադարձման հարցում քաղաքական ուժերը այս օրերին ցանկանում են հենց իրենք լինել փողեր վերադարձնող բարի պապիկի դերում։ Սակայն, նրանցից գրեթե ոչ ոք պատկերացում չունի, թե որտեղից են հատկացում կատարվելու», - այդ կապացությամբ գրում է «Իրավունք» թերթն ու նկատում. - «Ամենայն հավանականությամբ, հերթական անգամ շահարկման առարկա է դառնում սահմանադրական փոփոխություների հանրաքվեից առաջ, եւ փորձ է արվում այս ճանապարհով հասարակության տրամադրվածությունը ինչ-որ կերպ փոխել»։
Ավանդների փոխհատուցման խնդրին «Հայկական ժամանակ»-ն այսօր անդրադարձել է ներկոալիցիոն հակասությունների դիտակետից՝ «Օրինաց երկիր»-ի եւ Հանրապետականի շահերի բախման ենթատեքստում, մասնավորապես, գրելով. - «Հանրապետականը, ըստ էության, չի ցանկանում թույլ տալ, որ «Օրինաց երկիր»-ը ավանդների հարցի խաղարկմամբ քաղաքական միավորներ շահի: Իսկ «Օրինաց երկիր»-ը ցանկանում է ե’ւ դիվիդենտներ շահել, ե’ւ ոչնչացնել ՀՀԿին»։ Թերթի մեկնաբանը, նկատելով, թե ավանդների վերադարձման խնդրում Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին միացել է նաեւ նախագահ Քոչարյանը, որին հանրաքվեից առաջ չէր խանգարի 128 հազար նպաստառու ընտանիքի աջակցությունը, գրել է. - «Օրենքի այս նախագիծը դամոկլյան սրի նման կախել են հանրապետական վարչապետի գլխին, որի խմբակցության պատգամավորներն արդեն երեկ խոսում էին, թե այդ նախագծին կողմ քվեարկելով՝ իրենք փչանում են»։
Թերթերն այսօր անդրադարձ են արել նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների մեկնարկային թնջուկին: «Առավոտ»-ի խմբագրականը, նկատելով, թե այդ խնդրում թուրք եւ հայ ազգայականները դեմ են ու համարժեք կարգախոսներով են հանդես գալիս, զատորոշել է մոտեցումների տարբերությունները, թե նախ՝ տարբեր են այդ կարգախոսների հասցեատերերը. թուրքերն իրենց հորդորներն ուղղում են իրենց կառավարությանն ու հատկապես վարչապետ Էրդողանին, մինչդեռ, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը մերժող հայերի կարգախոսների հասցեատերը հենց Եվրամիությունն է, իսկ փաստարկները ձեւակերպված են միանգամայն հակառակ դիրքերից. - «Մենք դեմ ենք, որ այս Թուրքիան մտնի Եվրամիության մեջ եւ ասում ենք՝ եթե Թուրքիան ուզում է այնտեղ մուտք գործելու շանս ունենալ, պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»։
«Կարեւորը մենք ենք ու Ավստրիան» վերնագրված նյութում «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը, նույն թեմային անդրադառնալով, նկատել է, թե «Թուրքիայի հանդեպ եվրոպական հասարակական կարծիքի բացասական ուղղությամբ փոփոխության ողջ դինամիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այսպես շարունակվելու պարագայում անգամ բանակցությունները սկսվելուց եւ 10 տարի հաջողությամբ շարունակվելուց հետո էլ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը, ըստ էության, բացառվում է»։ «Սա նշանակում է, որ հեռանկարի առումով այս հարցը կարելի էր անգամ փակված համարել, եթե չլինեին եվրոպացիների գլխին կախված ԱՄՆ-ի հորդորները, որոնք պահանջում են նրանցից սկսել բանակցություններ Թուրքիայի հետ՝ հարմար պահի ու հարմար ձեւով դրանք ընդհատելու համար», - գրում է մեկնաբանը՝ նկատելով, թե ներկայումս Լյուքսեմբուրգում «խաղարկվող Եվրամիություն - Թուրքիա թատերախաղի ելքը մեզ պետք է հուզի միայն ու միայն մեկ սկզբունքային հարցին այսօր տրվելիք պատասխանի տեսանկյունից». - «Եթե այսքան սպասել ենք Եվրամիություն - Թուրքիա բանակցությունների սկզբնավորմանը եւ այժմ կանգնում ենք այն փաստի առջեւ, որ դրանք սկսվելու դեպքում անգամ դրանք վերածվելու են սովորական թատերախաղի, ապա գոնե ինքներս որոշե՞լ ենք, թե նման հեռանկարներից ո՞րն է ձեռնտու մեր սեփական ապագայի շահերի տեսանկյունից»։
«Իրավունք»-ի փոխանցմամբ, թեեւ, իշխանությունը շատ կարեւորում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, այնուամենայնիվ իշխանական ճամբարում հակասություններն այնքան էլ քիչ չեն: Մասնավորապես, քաղաքական մեկնաբանները մատնանշում են հակասությունները մի կողմից Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի, մյուս կոմղից Սերժ Սարգսյանի եւ Երվանդ Զախարյանի միջեւ։ Բավականին բուռն բանավեճերի տեղիք է տալիս եւ հանրաքվեի ընդհանուր շտաբի պետի հնարավոր թեկնածուների հարցը, ուր իշխանության յուրաքանչյուր թեւ ձգտում է ունենալ իր մարդը։
«Չորրորդ իշխանություն» թերթը, իր հերթին, այսօր նկատել է, թե Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի գլխին կրկին ամպեր են կուտակվել, որոնց սկզբնաղբյուրը, ըստ թերթի տեղեկությունների, դարձյալ իշխանական օղակներն են։ «Պետք է ենթադրել, որ կամ աղն է պակաս կամ մաղը», - նկատել է թերթը ու մատնանշել պատճառը. - «Իշխանությունների քթի տակ քաղաքապետի ծավալած ինքնագործունեությունը՝ առանձին թաղապետերի համար «կռիշա» կանգնելու հավակնությունը»։ «Հիմա իշխանություններին «վիզ» պետք է ցույց տալ, որ այս երկրում որեւէ մակարդակի ընտրությունների ճակատագիրը տնօրինելու մենաշնորհը միմիայն Քոչարյան - Սարգսյան դուետինն է, մեկ-մեկ էլ՝ նրանց հարող օլիգարխներինը, ու Զախարյանը «վենա մտնելու» լիցենզիա ու շանս չունի», - եզրակացրել է թերթը:
Ատոմ Մարգարյան