Մատչելիության հղումներ

Վրաստանի լեյբորիստները Սահակաշիլուն մրցանակ չշնորհելու կոչով դիմել են Նոբելյան կոմիտե


Վրաստանի լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին նամակ է հղել Նոբելյան կոմիտեին՝ հորդորելով վերջնական որոշում ընդունելուց առաջ «հանգամանորեն դիտարկել» Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու Միխեիլ Սահակաշվիլու «համապատասխանությունը Ալֆրեդ Նոբելի գաղափարներին՝ չընդունելու համար Նոբելյան կոմիտեի հեղինակությունը վարկաբեկող որոշում»:

«Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը հրապարակվելու է հոկտեմբերի 7-ին: Հավակնորդների թվում է նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Մեր նպատակն է ցույց տալ բռնապետ Սահակաշվիլու իրական դեմքը՝ բացառելու համար հեղինակավոր այդ մրցանակը նրան հանձնելու հնարավորությունը, ինչը հարված կհասցներ ձեր կոմիտեի միջազգային հեղինակությանը», - ըստ «Ռեգնում» գործակալության, ասված է Լեյբորիստական կուսակցության նամակում:

Ըստ հեղինակների, Սահակաշվիլու իշխանության գալուց հետո Վրաստանում հաստատվել է միակուսակցական բռնապետություն, չեն պաշտպանվում մարդու իրավունքները, հրահրվում է սոցիալական եւ տնտեսական ճգնաժամ, լրատվամիջոցներում լայնորեն կիրառվում է գրաքննությունը, ոտնահարվում է օրենքի գերակայությունը:

Նամակում Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը հայտնում է, թե պատրաստ է ներկայացնել ասվածի «վավերագրական փաստեր»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG