Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Սենատ է ներկայացվելու Ադրբեջանի ընտրություններին վերաբերող բանաձեւ


Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվելու բանաձեւ, որը պահանջում է ապահովել Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը:

Բանաձեւի նախագծի հեղինակը հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Լուգարն է:

«ԱՄՆ Կոնգրեսը հորդորում է Ադրբեջանի կառավարությանը ապահովել առաջիկա ընտրություններում ընդդիմության՝ ներառյալ վերջին ամիսներին ընդդիմադիր կուսակցությունների ձերբակալված անդամների մասնակցությունը», - ասված է փաստաթղթում:

Այն նաեւ կոչ է անում միջազգային հանրությանը եւ Միացյալ Նահանգների ոչ կառավարական կազմակերպություններին՝ ապահովել «անհրաժեշտ քանակի միջազգային դիտորդներ Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ըտրություններին»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG