Մատչելիության հղումներ

Ադրբեջանում սկսվեցին հեռուստաբանավեճերը


Այսօր Ադրբեջանում սկսվեցին նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչների հեռուստաբանավեճերը:

Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը ասել է, թե իշխանության 12 տարիների ընքացքում իր կուսակցությունը Ադրբեջանը դարձրել է կայուն երկիր: «Վերջին երկու տարում ստեղծվել է 300 հազար նոր աշխատատեղ, 5 անգամ աճել է աշխատավարձը», - պնդել է նա:

Միեւնույն ժամանակ, ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարի կարծիքով, իշխանություններին չի հաջողվել լուծել որեւէ լուրջ պրոբլեմ՝ չեն ազատագրվել գրավյալ տարածքները, ահավոր չափերի է հասել կաշառառությունը, 2 միլիոն ադրբեջանցիներ ստիպված են եղել հեռանալ հայրենիքից:

Ղամբարը հավաստիացրել է, որ հաղթանակի դեպքում ընդդիմությունը կվերադարձնի նախկին Խնայբանկում պահված ավանդները:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG