Մատչելիության հղումներ

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը


Բրյուսելում տեղակայված Եվրոպայի Հայ դատի գրասենյակը ողջունել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը, որով կոչ է արվում Թուրքիային նախքան Եվրամիությանն անդամակցելը ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունների մեկնարկից առաջ ընդունված որոշումը պետք է ուղեցույց լինի Եվրախորհրդի եւ Եվրահանձնաժողովի համար», - ասված է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Հիլդա Չոբոյանի հայտարարության մեջ: - «Ուստի կոչ ենք անում Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարներին անդրադառնալ Ցեղասպանության հարցին հոկտեմբերի 3-ին Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում»:

Եվրամիության անդամ պետություններից առայժմ միայն Ֆրանսիան է պահանջել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը լինի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության նախապայման: Նախագահ Ժակ Շիրակը անցյալ դեկտեմբերին հույս էր հայտնել, որ Թուրքիան որոշակի աշխատանք կտանի այդ ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG