Մատչելիության հղումներ

Վիրահայերը ակցիա կանցկացնեն ի պաշտպանություն Եվրախորհրդարանի բանաձեւի


Այսօր Թբիլիսիում Եվրահանձնաժողովի շենքի մոտ տեղի կունենա ցույց ի պաշտպանություն Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի, ըստ որի նախքան Եվրամիությանն անդամակցելը Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Վրաստանի հայերի «Նոր սերունդ» միավորման մամլո ծառայությունը հայտարարել է, որ ակցիայի շրջանակներում նախատեսվում է մոմավառություն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Մենք ողջունում ենք Եվրամիության դիրքորոշումը, քանի որ հույս ունենք, որ այն կօգնի Թուրքիային հաշտվել իր անցյալի հետ եւ հաղթահարել բարդույթը, որը փոխանցվելով սերնդե սերունդ, խնդիրներ է ստեղծում հարեւանների փոխհարաբերություններում», - ասված է միության՝ Վրաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Թորբե Հոլցեին հղած նամակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG