Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ադրբեջանը, Վրաստանը եւ Մոլդովան պետք է մշակեն հակամարտությունների կարգավորման ընդհանուր մոտեցում»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չորեքշաբթի օրը կարծիք է հայտնել, թե Ադրբեջանը, Վրաստանը եւ Մոլդովան պետք է մշակեն հակամարտությունների կարգավորման ընդհանուր մոտեցում:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Բաքվում ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության անդամ պետությունների սահմանապահ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւը նշել է, թե Ադրբեջանը, Վրաստանը եւ Մոլդովան «տառապում են ագրեսիվ սեպարատիզմից»:

«ՎՈւԱՄ-ի նշանակությունը գնալով ավելանում է: Վերջին շրջանում կազմակերպությունը ընդլայնել է գործունեության ոլորտը», - նշել է Ադրբեջանի նախագահը՝ միաժամանակ փաստելով, որ ՎՈւԱՄ-ի ոչ բոլոր կառույցներն են սերտորեն համագործակցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG