Մատչելիության հղումներ

Չինաստանը 1,2 միլիոն դոլարի անհատուց օգնություն է տրամադրելու Հայաստանին


Երկուշաբթի օրը հայ-չինական առեւտրատնտեսական հանձնաժողովի չորրորդ նիստի անցկացման նպատակով Չինաստանի մայրաքաղաք Պեկին է ժամանել Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի համանախագահ Արտաշես Թումանյանի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նիստի առաջին օրվա ավարտին կողմերը ստորագրել են համաձայնագիր, որով Չինաստանը Հայաստանին է տրամադրելու 10 միլիոն չինական յուանի (մոտ մեկ միլիոն 120 հազար ամերիկյան դոլար) անհատույց օգնություն:

Չինաստանի առեւտրի նախարարի տեղակալ Ցզինի հետ հանդիպման ժամանակ կողմերը նշել են, որ 1992 թվականից երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական, մշակութային, գիտակրթական եւ այլ ոլորտներում զարգացել են վերընթաց կորագծով, ինչին նպաստել է նաեւ 1996 թվականին Առեւտրի, արդյունաբերության, էներգետիկայի, գիտության, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթության եւ մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը եւ նրա հետագա գործունեությունը:

Կողմերը միմյանց են ներկայացրել տնտեսական բարեփոխումների ընթացքը Հայաստանում եւ Չինաստանում, քննարկել երկկողմ տնտեսական համագործակցության հետագա զարգացման առաջնահերթությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG