Մատչելիության հղումներ

Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում ՆԱՏՕ-ի «Ռոզ-Ռոուդ» սեմինարին


Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցի հոկտեմբերի 6-ից 9-ը Երեւանում կայանալիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոզ-Ռոուդ» (Rose-Road) սեմինարին:

«Նախ, մենք առայժմ որեւէ տեղեկություն չունենք Հայաստանում ՆԱՏՕ-ի շրջանակներում կայանալիք հանդիպման մասին: Եթե հանդիպումը, այնուամենայիվ, տեղի ունենա, ապա Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները դրան չեն մասնակցի», - ըստ «Թրենդ» գործակալության, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Ռամիզ Մելիքովը:

Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը անցած շաբաթ հայտնել էր, որ 60 խորհրդարանականներ 22 երկրներից համաձայնություն են տվել մասնակցելու սեմինարին, որի ընթացքում նախատեսվում է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման, տարածաշրջանային համագործակցության, բանակի եւ ոստիկանության բարեփոխումներին առնչվող հարցեր:

Շահգելդյանը նշել էր, որ Հայաստանը պատրաստ է ընդունել նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչներին՝ տալով անվտանգության երաշխիքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG