Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը բացել է միջկրոնական կոնֆերանսը


Կիրակի օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ էրդողանը թուրք-սիրիական սահմանամերձ Հաթայ քաղաքում ողջույնի ելույթով բացել է հրեական, քրիստոնեական եւ մահմեդակաան կրոնների առաջնորդների կոնֆերանսը՝ հանդես գալով միավորման կոչով՝ ընդդեմ քաղաքակրթությունների բախման:

Ըստ «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության, վեցօրյա կոնֆերանսի 2000 մասնակիցների թվում են Հունաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը, Թուրքիայի գլխավոր ռաբբին, Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանը, Թուրքիայի կրոնի գործերով նախարարը:

Կոնֆերանսին մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաեւ Հռոմի Պապին: Բենեդեկտ 16-րդը Թուրքիա չի ժանանել, սակայն Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչները կոնֆերանսի մասնակիցների թվում են:

Էրդողանի խոսքերով, Թուրքիան աշխարհիկ պետություն է, ուր բնակչության 99 տոկոսը մահմեդականներ են, եւ երկիրը «առանցքային դերակատարություն ունի միջկրոնական երկխոսության մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG