Մատչելիության հղումներ

Յուրի Մերզլյակով. «Մենք լրջորեն անհանգստացած ենք Ադրբեջանի եւ Հայաստանի ռազմական ծախսերի ավելացմամբ»


ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, որ Մինսկի խումբը կարող է իր իրավասությունների մի մասը փոխանցել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ):

Ադրբեջանական ANS հեռուստաընկերության փոխանցմամբ, գնահատելով ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով սեպտեմբերի 12-ին կայացած քննարկումները, Մերզլյակովը նշել է, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ԵԽԽՎ ակտիվ մասնակցությունը «կարող է դրական արդյունքների բերել»:

Համանախագահները լրջորեն անհանգստացած են Ադրբեջանի եւ Հայաստանի բյուջեներում ռազմական ծախսերի ավելացմամբ», - հայտարարել է Յուրի Մերզլյակովը եւ հիշեցրել, որ Եվրախորհրդին անդամակեցելու ժամանակ կողմերը պարտավորություն են ստանձնել հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG