Մատչելիության հղումներ

Սորոսը հորդորել է Ադրբեջանին ժողովրդավարության հասնել ընտրությունների, այլ ոչ թե հեղափոխության ճանապարհով


«Ադրբեջանը պետք է բաց չթողնի առանց հեղափոխության իրական ժողովրդավարություն հաստատելու հնարավորությունը», - «Ֆայնենշլ թայմս» թերթում այսօր գրում է Բաց հասարակության ինստիտուտի տնօրեն, մեծահարուստ եւ բարերար Ջորջ Սորոսը:

«Հեղափոխությունները կառուցողական չեն՝ նրանք կարող են ճանապարհ հարթել ժողովրդավարական բարեփոխումների համար, բայց երաշխիքներ չեն ապահովում: Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղրղըզստանում տեղի ունեցած ընդվզումները նշանավորեցին մեկ քայլ դեպի ժողովրդավարացում: Բայց երբ անցավ հեղափոխական ոգեւորությունը, քաղաքական գործիչները գիտակցեցին, որ զրոյից պիտի սկսեն ժողովրդավարության կառուցումը: Վրաստանը որոշակի առաջընթացի հասավ, սակայն Ուկրաինան պրոբլեմների առջեւ հայտնվեց, իսկ Ղրղըզստանը մինչեւ այժմ մտահոգության տեղիք է տալիս», - փաստում է Սորոսը:

Նրա կարծիքով, Ադրբեջանը կարող է խուսափել այս ճակատագրից: «Խորհրդարանական արդար ընտրությունների հիմքը պետք է դրվի հենց հիմա: Իշխանությունները պետք է հանեն տեղական դիտորդների օտարերկրյա ֆինանսավորման արգելքը եւ ապահովեն քաղաքացիների բողոքելու իրավունքը», - համոզված է Ջորջ Սորոսը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG