Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանի «Այրվող Տիգրիս՝ Հայոց ցեղասպանությունը եւ Ամերիկայի արձագանքը» գիրքը արժանացել է 2005 թվականի Ռաֆայել Լեմկինի մրցանակին որպես ցեղասպանության, զանգվածային սպանությունների եւ մարդու իրավունքների աղաղակող ոտնահարման թեմաներով վերջին երկու տարիներին գրված լավագույն գիրք:
Ինչպես հայտնում է «Հարփեր Քոլինզ փաբլիշերզ» հրատարակչությունը, մրցանակը, որը նաեւ դրամական պարգեւ է նախատեսում, սահմանված է Նյու 3որքի ցեղասպանության ուսումնասիրման ինստիտուտի կողմից՝ ի հիշատակ Ռաֆայել Լեմկինի, որը երկրորդ աշխարհամարտից հետո առաջինն է գործածության մեջ դրել «գենոցիդ» բառը:
Փիթեր Բալաքյանի «Այրվող Տիգրիսը» երկու տարի առաջ բեստսելեր է ճանաչվել Ամերիկայում:
Մրցանակը հեղինակին կհանձնվի Նյու 3որքում նոյեմբերի 11-ին:
Արմեն Դուլյան, Պրահա