Մատչելիության հղումներ

Ջավախքում Վրաստանի նախագահի ներկայացուցիչը օգնում է Ախալքալակի շրջանային հիվանդանոցին


Սամցխե-Ջավախքում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցչի հատուկ հիմնադրամից 7000 լարի (շուրջ 4 հազար դոլար) է հատկացվել Ախալքալակի շրջանային հիվանդանոցի թերապիայի բաժնի վերանորոգմանը:

«Ա-Ինֆո» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Գեորգի Խաչիձեն կարեւորել է բնակչությանը անհատականից բացի ընդհանուր կարգի օգնություն ցուցաբերելը եւ խոստացել, որ իր հիմնադրամից հետագայում նման օգնություններ էլի կլինեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG