Մատչելիության հղումներ

Վրաստանի արտգործնախարարությունը կոչ է արել Ռուսաստանին հրաժարվել Աբխազիային եւ Հարավային 0սիային աջակցելուց


Վրաստանի արտգործնախարարությունը այսօր հորդորել է Ռուսաստանին հրաժարվել Աբխազիային եւ Հարավային 0սիային աջակցելուց: Արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Թբիլիսին «խստորեն պահանջում է Ռուսաստանից դադարեցնել զենքի մատակարարումը Վրաստանի տարածքում գտնվող անջատողական ռեժիմներին»:

Փաստաթղթում նշված է նաեւ, որ սեպտեմբերի 20-ին, երբ Ցխինվալիում նշվել է Հարավային 0սիայի անկախության 15-ամյակը, այնտեղ ներկա էր ռուսաստանցի պատգամավորների մի խումբ, որոնք հիմնականում ներկայացնում էին իշխող կուսակցությունը, ինչը, վրացական կողմի կարծիքով, ակնհայտորեն վկայում է անջատողական ռեժիմին աջակցության մասին:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG