Մատչելիության հղումներ

Ռամիլ Ուսուբով. «Ադրբեջանը խամաճիկային պետություն չէ»


«Արմատական ընդդիմությունը ընդհատակյա նախապատրաստական աշխատանք է ծավալել՝ ստեղծելու համար շարժունակ զինված խմբեր, որոնք անկարգություններ կհրահրեն երկրում»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը:

«Ադրբեջանը խամաճիկային պետություն չէ, որտեղ ինչ-որ մեկը, հավաքելով 2 կամ 10 հազար հոգի, կարող է հեղաշրջում կազմակերպել», - շարունակել է նախարարը:

Ուսուբովը նաեւ զգուշացրել է, որ ընդդիմությունը կարող է հանրահավաքներ կազմակերպել միայն դրա համար նախատեսված վայրերում: Նա վերահաստատել է, որ եթե խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւը, որը գրանցված է որպես պատգամավորության թեկնածու, վերադառնա Ամերիկայից, նրան կձերբակալեն:

«Նա մեղադրվում է 120 միլիոն դոլարի պետական ունեցվածք հափշտակելու մեջ: Թող քննիչներին ապացուցի, որ անմեղ է», - ասել է ներքին գործերի նախարարը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG