Մատչելիության հղումներ

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար կանխատեսում է 8 տոկոսի տնտեսական աճ


Արժույթի միջազգային հիմնադրամը չորեքշաբթի օրը հրապարակել է տնտեսական զարգացման հեռանկարների զեկույցը, ըստ որի Հայաստանում տնտեսական աճը այս տարի կկազմի 8 տոկոս: Հաջորդ տարվա համար ԱՄՀ-ն կանխատեսում է տնտեսական աճի նվազում՝ մինչեւ 6 տոկոս:

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Արդբեջանը ԱՊՀ երկրների շարքում առաջինն է տնտեսական աճի ցուցանիշով: ԱՄՀ զեկույցը Ադրբեջանում այս տարվա համար կանխատեսում է 18,4 տոկոս, իսկ հաջորդ տարվա համար՝ 26,6 տոկոս տնտեսական աճ:

Ըստ կանխատեսումների, Վրաստանում տնտեսական աճը այս տարի կկազմի 7,5, իսկ Ռուսաստանում՝ 6 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG