Մատչելիության հղումներ

Աբխազական երկաթուղին կսպասարկի միայն բեռնատար գնացքներ


Աբխազիայի երկաթուղայինների եւ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ երեքշաբթի օրը կայացած հանդիման ժամանակ Աբխազիայի փոխվարչապետ Լեոնիդ Լակերբայան հայտարարել է, որ Սոչի - Թբիլիսի երկաթուղու վերագործարկումից հետո միայն բեռնատար գնացքներին կթույլատրվի հատել Աբխազիայի սահմանը:

Նա ասել է, որ մարդատար գնացքների համար երկաթուղին գործարկելու՝ Վրաստանի առաջարկը մերժվել է անվտանգության նկատառումներով:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում Լակերբայան նշել է, որ երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման համար կպահանջվի 8 միլարդ ռուբլի (շուրջ 270 միլիոն դոլար):

Սոչի - Թբիլիսի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման կապակցությամբ Ռուսաստանի եւ Աբխազիայի պաշտոնյաները բազմիցս նշել են, որ նախագծի իրագործմանը անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի, ներառյալ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ֆինանսական եւ տեխնիկական առաջկությունը: Հայաստանը բազմիցս հնչեցրել է իր պատրաստակամությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG