Մատչելիության հղումներ

Բաքվում սկսվել է միջազգային իսլամական գիտաժողով


Կովկասի մահմեդականների վարչությունից «Թրենդ» գործակալությանը հայտնել են, որ Բաքվում այսօր սկսված միջազգային իսլամական գիտաժողովին կմասնակցեն պատվիրակություններ Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Թուրքիայից:

Պատվիրակություններում ընդգրկված են ոչ միայն կրոնական կառույցների ներկայացուցիչներ, այլեւ գիտնականներ:

Երկօրյա գիտաժողովի ընթացքում կքննարկվեն իսլամական աշխարհի հրատապ հիմնախնդիրները, միջկրոնական համագործակցության հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG