Մատչելիության հղումներ

Ստամբուլում կստորագրվի Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության կոնսորցիումի ստեղծման մասին համաձայնագիր


Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը երեքշաբթի օրը Ստամբուլում քննարկելու են Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթուղու նախագծի իրագործման հետ կապված քայլերը:

«Անատոլու» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յիլդիրիմը, Ադրբեջանի էկոնոմիկայի եւ ենթակառուցվածքների նախարար Զիյա Մամադովը եւ Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Իրակլի Չոգովաձեն ստորագրելու են երկաթուղու շինարարության կոնսորցիումի ստեղծման մասին համաձայնագիրը: Թուրքիան ապահովելու է ծրագրի վարկավորման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները:

Ըստ նախագծի, կառուցվելու է Կարս - Ախալքալակ երկաթուղու 98-կիլոմետրանոց հատվածը (68-ը Թուրքիայում, 30-ը՝ Վրաստանում), որը կմիացվի արդեն գործող Ախալքալակ - Բաքու երկաթուղուն: Ըստ նախնական հաշվարկների, նոր երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ է առնվազն 400 միլիոն դոլար, որից 250 միլիոնը պետք է ծախսվի Կարս-Ախալքալակ, իսկ 150 միլիոնը՝ Ախալքալակ-Թբիլիսի հատվածի շինարարության վրա:

Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ Կարս - յումրի երկաթուղու առկայության պայմաններում նոր երկաթուղու կառուցումը «անհեթեթություն» է:

Օգոստոսի վերջին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի շարք անդամներ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին հորդորել էին դատապարտել Հայաստանը շրջանցող երկաթուղու կառուցումը, քանի որ այն «ոտնահարում է Հարավային Կովկասի տարածաշրջանում ամերիկյան շահերն ու նպատակները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG