Մատչելիության հղումներ

Հայաստանը մասնակցում է Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին


Երկուշաբթի օրը Վրաստանի մայրաքաղաքից 30 կիլոմետր հեռու գտնվող «Վազիանի» ուսումնական զորավարժարանում մեկնարկել են «Փրկարար-2005» (Rescuer-medcuer-05) զորավարժությունները, որոնց մասնակցում են 18 երկրների՝ այդ թվում Հայաստանի զինվորականները:

Ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի»-ի փոխանցմամբ, դաշտային այս զորախաղերը իրականացվում են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:

Զորավարժությունները, որոնց ընդհանուր հրամանատարությունը իրականացնում է Եվրոպայում ԱՄՆ զորքերի ընդհանուր հրամանատարության ներկայացուցիչ, գնդապետ Ռասել Ռիչարդսոնը, ավարտվելու են սեպտեմբերի 22-ին:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Սեյրան Շահսուվարյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ զորավարժությունների առաջին՝ համակարգչային փուլը անցած շաբաթ կայացել է Հայաստանում:

Ինչ վերաբերում է Վրաստանում անցնող զորախաղերին, ապա, ըստ Շահսուվարյանի, դրանց (առաջին օրը) մասնակցելու են Երեւանի բժշկական համալսարանի ռազմաբժկական ֆակուլտետի ուսանողները:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG