Մատչելիության հղումներ

Բաքվում ձերբակալվել է ուկրաինական երիտասարդական շարժման ակտիվիստը


Ադրբեջանում ձերբակալվել է Ուկրաինայի «Պորա» երիտասարդական շարժման ակտիվիստ Սերգեյ Եվտուշենկոն:

«Պորա» շարժման ներկայացուցիչները Բաքու էին հրավիրված վաղը սկսվող միջազգային համաժողովին մասնակցելու համար: Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանատանը լրագրողներին հայտնել են, որ Բաքվի իշխանությունները որեւէ բացատրություն չեն տալիս Եվտուշենկոյի ձերբակալության վերաբերյալ:

«Պորա» շարժումը մեծ դեր խաղաց Ուկրաինայում «նարնջագույն հեղափոխության» հաղթանակի ապահովման գործում:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG