Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը կհամագործակցի ՆԱՏՕ-ի հետ


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը չորեքշաբթի օրը հայտարարել է, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչեւ տարեվերջ տեղի կունենան առաջին շփումները Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Տաջիկստանը միավորող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) եւ ՆԱՏՕ-ի միջեւ:

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Բեռլինում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Սերգեյ Իվանովը նշել է, թե մինչեւ տարեվերջ Բրյուսելում կկայանա ՀԱՊԿ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը ՆԱՏՕ-ի իրենց գործընկերների հետ:

«Որեւէ մեկին կարող է դուր չգալ ՀԱՊԿ-ը կամ կազմակերպությանը անդամակցող առանձին երկիր, սակայն Աֆղանստանից թմրանյութերի թրաֆիքինգի դեմ ցանկացած գործողություն անհնար է առանց ՀԱՊԿ անդամ պետությունների մասնակցության», - հայտարարել է Սերգեյ Իվանովը՝ ավելացնելով, թե Ռուսաստանը մի շարք առաջարկներ է ներկայացրել, այդ թվում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ավելի սերտ համագործակցության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG