Մատչելիության հղումներ

«Թուրքիան կատարել է բոլոր պարտավորությունները»


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը խիստ քննադատության է ենթարկել Եվրամիության անդամ պետություններին, որոնք կազմակերպությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի նախօրեին նոր պայմաններ են առաջադրել:

«Թուրքիան կատարել է բոլոր պարտավորությունները: Դրանից հետո նոր պահանջներ ներկայացնելը, ինչպես նաեւ բանակցային գործընթացի մեկնարկի մասին բանավեճերը հակասում են միջազգային դիվանագիտության բարոյականությանը», - ըստ CNN-Turk հեռուստաընկերության, չորեքշաբթի օրը Նյու Յորքում հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Եվրամիությունում նախագահող Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ Ֆրանսիան, որն առավել զուսպ դիրքորոշում ունի այդ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում, երեքշաբթի օրը համաձայնության են հասել, որ դրա պայմանը պետք է լինի Անկարայի կողմից Կիպրոսի ճանաչումը:

Բելգիական զանգվածային լրատվամիջոցների փոխանցմամբ, համապատասխան հայտարարության նախագիծը հաստատելու են Եվրամիության անդամ 25 երկրների դեսպանները, որոնք սեպտեմբերի 14-ին նիստ են գումարելու Բրյուսելում:

Մեծ Բրիտանիան առաջարկել էր հայտարարության նախագիծ, որով կոչ է արվում Թուրքիային՝ հնարավորին չափ արագ նորմալացնել հարաբերությունները Կիպրոսի հետ, սակայն Ֆրանսիան պնդել է առավել կոշտ ձեւակերպման ընդունումը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG