Մատչելիության հղումներ

«Ղարաբաղի ազատագրման կազմակերպություն»-ը ջանքեր է գործադրելու հունգարական դատարանի վրա «ճնշումը կանխելու» ուղղությամբ


Սեպտեմբերի 27-ին Բուդապեշտում Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի դատական գործի վերսկսման կապակցությամբ երեքշաբթի օրը հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը»:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, հայտարարության մեջ նշվում է, որ կազմակերպությունը լուրջ ջանքեր է գործադրելու՝ «կանխելու դատարանի վրա ազդելու՝ Հայաստանի պաշտոնատար անձանց եւ հայկական սփյուռքի կազմակերպությունների քայլերը»:

«Ղարաբաղի ազատագրման կազմակերպություն»-ը նշում է, թե անհրաժեշտ են «Ադրբեջանի իշխանությունների եւ հասարակության համախմբված քայլեր»:

Արդբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում կացնահարել էր Հայաստանի զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին: Սաֆարովի նկատմամբ դատավարության ավարտը ակնկալվում է գալիք տարեսկզբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG