Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Ադրբեջանի ընդդիմադիր երիտասարդական կազմակերպության առաջնորդներից Սայիդ Նուրին


Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը շաբաթասկզբին ձերբակալել է Ադրբեջանի ընդդիմադիր «Ենի ֆիքիր» երիտասարդական կազմակերպության առաջնորդներից Սայիդ Նուրիին:

Կազմակերպության նախագահի տեղակալ Ֆիքրեթ Ֆարամազօղլուն ANS հեռուստաընկերությանը հայտնել է, որ, ըստ դատախազության ներկայացրած փաստաթղթի, Նուրին ձերբակալվել է երկու օրով, սակայն շարժման անդամները ենթադրում են, որ Նուրին ազատազրկման մեջ կմնա շատ ավելի երկար:

Սայիդ Նուրին մեղադրվում է Ադրբեջանում պետական հեղաշրջման նախապատրաստման եւ դրանում ներգրավված ուժերից ֆինանսական օգնության ստանալու մեջ:

Ֆարամազօղլուն նշել է, որ, ըստ նախաքննության վարկածի, «պետական հեղաշրջան հրահանգները» Նուրին ստացել է Լեհաստանում կայացած միջազգային սեմինարի ընթացքում:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, երեքշաբթի օրը Ադրբեջանի ազգային անվտանգության մեկուսարանում պահվող Սայիդ Նուրիի առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ նա տեղափոխվել է Բաքվի շտապ օգնության հիվանդանոց:

«Ենի Ֆիքիր»-ի ղեկավար Ռուսլան Բաշիրլին «ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունների եւ Հայաստանի գաղտնի ոստիկանության աջակցությամբ» Ադրբեջանի կառավարությանը տապալելու փորձի մեղադրանքով ձերբակալվել էր օգոստոսի 3-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG