Մատչելիության հղումներ

Ռուշայլոն կգլխավորի ԱՊՀ դիտորդական առաքելությունը Ադրբեջանում


Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն կգլխավորի ԱՊՀ դիտորդների առաքելությունը նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Նման որոշում է կայացվել այսօր Մինսկում ԱՊՀ պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստում:

Առաքելության շտաբը իր աշխատանքը Ադրբեջանում կսկսի հոկտեմբերի սկզբին, իսկ Վլադիմիր Ռուշայլոն Բաքու կժամանի սեպտեմբերի 23-ին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայությամբ, ԱՊՀ երկրներից միայն երկու երկիր մտադրություն չունեն դիտորդներ ուղարկել Ադրբեջան՝ Ուկրաինան եւ Հայաստանը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG