Մատչելիության հղումներ

Հեյկի Տալվիտիեն կայցելի Բաքու


Այս շաբաթ Ադրբեջան է այցելելու Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների հարցերով վարչության պետ Նովրուզ Մամեդովը հայտնել է, որ Ադրբեջանի ղեկավարության հետ Հեյկի Տալվիտիեն քննարկելու է Եվախորհրդի մի շարք ծրագրերի իրականացման եւ հետագա համագործակցության հետ կապված խնդիրներ:

Նշենք, որ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն այսօր Փարիզում մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով Եվախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG