Մատչելիության հղումներ

Բրիտանացի վերլուծաբանների կանխատեսմամբ, ընտրություններից հետո Ադրբեջանի նախագահի ազդեցությունը կթուլանա


Լոնդոնում լույս տեսնող «Էկոնոմիստ» հեղինակավոր պարբերականի հետազոտող խումբը երեկ հրապարակած վերլուծականում կանխագուշակում է. - «Թեեւ պարոն Ալիեւը, ամենայն հավանականությամբ, կպահպանի իշխանությունը, ահագնացող լարվածությունը կհանգեցնի այն բանին, որ նախագահը ընտրություններից դուրս կգա թուլացած: Իսկ հաշվի առնելով փոփոխվող միջազգային համատեքստը, սպասվում է, որ ընդդիմությունը ընտրություններից հետո կլինի ավելի ուժեղ եւ ավելի ազդեցիկ»:

«Գնալով ավելի ու ավելի պարզ է դառնում, որ Ադրբեջանի իշխանությունների տարիներ շարունակ կիրառվող ռազմավարությունը՝ կեղծել ընտրությունները եւ ընդդիմությանը հեռու պահել իշխանությունից, այսօր պակաս կենսունակ է, քան առաջ», - փաստում են բրիտանացի փորձագետները:

«Էկոնոմիստ»-ի հետազոտական խմբի մասնագետները եզրակացնում են. - «Աճող միջազգային ճնշումը, որի նպատակն է ազատականացնել քաղաքական կյանքը Ադրբեջանում, մասնավորապես այդ երկրի կարեւորագույն դաշնակցի՝ Ամերիկայի կողմից, ահագնացել է վերջին ամիսներին, եւ ամենից հավանականն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները ձեռնպահ կմնան ընտրական կոպիտ խախտումներից, որոնք թույլ էին տալիս նախկինում»:



Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG