Երեքշաբթի օրը Ադրբեջանում մեկնարկել է նոյեմբերի 6-ին կայանալիք Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) ընտրությունների քարոզարշավը:
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամլո քարտուղար Ազեր Սարիեւը հայտնել է «Թրենդ» գործակալությանը, որ Ադրբեջանում առաջին անգամ մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտություններին մասնակցելու են 2059 թեկնածուներ, որոնք պայքարելու են պատգամավորական 125 տեղերի համար:
Ադրբեջանի Ընտրական օրենսգրքի համաձայն, քարոզարշավ կարող են վարել նաեւ այն կուսակցությունները, որոնք գրանցված թեկնածու ունեն 125 ընտրատարածքներից առնվազն 60-ում:
Քարոզարշավի իրավունք ունեցող կուսակցություններն են իշխող «Ենի Ազերբայջան»-ը, ընդդիմադիր «Ազադլիգ» դաշինքը եւ «Ենի նասիլ» («Նոր քաղաքականություն») շարժումը: