Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բյուլենթ Առինչը բողոքի նամակներ է հղել Հայոց ցեղասպանությունը ճանաչած 16 երկրների խորհրդարանների նախագահներին:
«Մեր պատմության մեջ չկա որեւէ բան, որ թաքցնենք կամ որից ամաչենք», - ըստ Turkish Daily News-ի, ասված է Բյուլենթ Առինչի՝ Արգենտինայի, Բելգիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իտալիայի, Լիբանանի, Լեհաստանի, Ռուսաստանի, Սլովակիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի, Ուրուգվայի եւ Վենեսուելայի խորհրդարանների նախագահներին հղած նամակում:
«Ազգային խորհրդարանները պատմության վիճահարույց էջերը քննարկելու լավագույն ամբիոնը չեն», - նշել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը: - «Փոխարենը խորհրդարանները պետք է ջանքեր գործադրեն՝ խորացնելու երկրների եւ ազգերի միջեւ բարեկամությունը»:
Բյուլենթ Առինչը մասնակցում է Նյու Յորքում խորհրդարանների խոսնակների երկրորդ Համաշխարհային կոնֆերանսին: