Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Երեւանը բանակցություններում դադար է վերցրել»


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումից հետո պաշտոնական Երեւանը դադար է վերցրել:

«Ադրբեջանը վերջին բանակցություններում ներկայացրել է իր դիրքորոշումը, սակայն հայկական կողմը խորհելու համար ժամանակ է խնդրել: Դրանից հետո կողմերը որոշում կկայացնեն, թե ինչ ձեւով են շարունակելու բանակցությունները: Առաջարկ կա անցկացնել արտգործնախարարների նոր հանդիպում, համանախագահների նոր այց տարածաշրջան», - ըստ «Թրենդ» գործակալության, հայտնել է Էլմար Մամեդյարովը:

«Առայժմ չկա հստակ տեղեկատվություն, թե որ ուղղությամբ է ձեռնարկվելու հերթական քայլը», - նշել է Մամեդյարովը՝ ավելացնելով, որ քննարկումները շարունակվում են:

Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարեր էլ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կայանալու է հոկտեմբերին, իսկ մինչ այդ կողմերը ամփոփելու են վերջին հանդիպումների արդյունքները եւ որոշելու, թե ինչ հարցեր են քննարկելու հերթական բանակցությունների ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG