Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիների կեսից ավելին դեմ է երկրում ամերիկյան ռազմակայանների տեղակայմանը


Ադրբեջանական «Ռեյ» (Կարծիք») սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ռիզվան Աբասովը երկուշաբթի օրը հրապարակել է անցած օգոստոսին Ադրբեջանի 33 բնակավայրերում անցկացված հանրային կարծիքի հարցման արդյունքները: Ըստ այդմ՝ հարցված 1400 քաղաքացիների 54,3 տոկոսը բացասական պատասխան է տվել «Պաշտպանո՞ւմ եք արդյոք Ադրբեջանում ԱՄՆ-ի եւ այլ երկրների ռազմակայանների տեղակայման գաղափարը» հարցին:

Հարցված ադրբեջանցիների միայն 20,6 տոկոսն է պաշտպանել նշված գաղափարը:

Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է day.az-ը, հարցմամբ ընդգրկված մարդկանց 58 տոկոսը բացասական է վերաբերում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հակամարտությանը Ադրբեջանի մասնակցությանը:

Ադրբեջանի արտաքին դաշնակիցների հարցում կարծիքները կիսվել են: Հարցին, թե «Ուժային կենտրոններից ո՞րը կուզենայիք տեսնել որպես Ադրբեջանի մերձավորագույն դաշնակից», հարցվածների 37,4 տոկոսը պատասխանել է, թե կցանկանար միաժամանակ որպես այդպիսին տեսնել ԱՄՆ-ը, Թուրքիան, եվրոպական երկրները, Ռուսաստանը եւ Իրանը: 22,5 տոկոսը որպես Ադրբեջանի մերձավորագույն դաշնակից ուզում է տեսնել միայն Թուրքիան, 20 տոկոսը՝ միայն ԱՄՆ-ը եւ Եվրոպան, 18,1 տոկոսը՝ Ռուսաստանը եւ ընդամենը 0,8 տոկոսը՝ Իրանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG