Կիրակի երեկոյան Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Բիլեջիկ գավառի Բոզույուկ քաղաքում ընդհարումներ են տեղի ունեցել թուրք եւ քուրդ ցուցարարների միջեւ:
Ըստ «Ֆրանսպրես»-ի, ընդհարումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ թուրքական ազգայնական կուսակցությունների անդամները քարկոծել են Ստամբուլից ավտոբուսներով դեպի երկրի արեւելք ուղեւորվող քուրդ ակտիվիստներին:
Քրդական կազմակերպությունների ներկայացուցիչները Ստամբուլ էին մեկնել ի պաշտպանություն Աբդուլա Օջալանի անցկացվելիք ցույցից մասնակցելու նպատակով: Վերջին պահին, սակայն, թուրքական իշխանությունները արգելել էին բողոքի ակցիայի անցկացումը:
Բիլեջիկում տեղի ունեցած ընդհարումների արդյունքում վիրավորվել է մոտ 150 մարդ:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա