Մատչելիության հղումներ

Վրաստանից ադրբեջանցիների «զանգվածային արտագաղթի սպառնալիք կա»


Ադրբեջանական սփյուռքի հետ աշխատանքի գծով պետական կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովը անցած շաբաթ լրագրողներին ասել է, թե Վրաստանում բնակվող ադրբեջանցիների զանգվածային արտագաղթի սպառնալիքը միանգամայն իրական կդառնա, եթե «ադրբեջանական հասարակությունը միանշանական դիրքորոշում չորդեգրի այդ հարցում»:

Իբրահիմովի խոսքերով, ադրբեջանցիների վերաբնակեցման հարցում շահագրգռված են «ներքին ուժերը»:

«Այդ ուժերը ուզում են հավաքագրել «բողոքավոր ընտրազանգված» եւ իշխանություններին մեղադրել ազգային շահերը պաշտպանելու անընդունակության մեջ», - հայտարարել է Իբրահիմովը՝ հընթացս քննադատելով Վրաստանի ներկայիս ղեկավարությանին ադրբեջանցիների հիմնախնդիրները անուշադրության մատնելու եւ նրանց շահերը անտեսելու մեջ:

Հարկ է նշել, որ, տարբեր տվյալներով, Վրաստանում բնակվում են 400-500 հազար ադրբեջանցիներ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG