Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան պատերազմի արդյունքում անհետ կորած են համարվում 2736 ադրբեջանցի եւ 419 հայ


Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպությունը (ԿԽՄԿ) Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին է փոխանցել ղարաբաղյան հակամարտության արդյունքում անհետ կորած անձանց ցուցակները:

ԿԽՄԿ բաքվի գրասենյակից ANS հեռուստաընկերությանը հայտնել են, որ ցուցակում ընդգրված 3156 անձանցից 2736 ադրբեջանցիներ են, 419-ը՝ հայեր եւ 10-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ 2005 թվականի հունվարին ԿԽՄԿ-ն կողմերին է ներկայացրել Վստահության հռչակագիր, որը պետք է հստակություն մտցնի նշված անձանց ճակատագրի հարցում՝ առաջարկելով զբաղվել անհետ կորածների որոնման, հայտնաբերված դիակների հիման վրա անձի հաստատման, ինչպես նաեւ անհետ կորածների ընտանիքներին աջակցությամբ:

ԿԽՄԿ-ն նաեւ կոչ է արել կառավարություններին՝ հաշվառել եւ պահպանել զոհվածների՝ հետագայում հայտնաբերվելիք թաղման վայրերը:

Նշենք, որ Ադրբեջանի անհետ կորածների, ռազմագերիների եւ պատանդների հարցերով պետական հանձնաժողվի տվյալներով, անհետ կորած են համարվում 4760 ադրբեջանցիներ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG