Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը Վարշավայում հանդիպել է Լեխ Վալենսայի, Մադլեն Օլբայթի եւ Զբիգնեւ Բժեզինսկու հետ


Վարշավայում «Սոլիդարնոստ» շարժման 25-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը «Սոլիդարնոստ» հիմնադրամի նախագահ, Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի, ԱՄՆ նախկին Պետքարտուղար Մադլեն Օլբրայթի եւ ԱՄՆ նախկին նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկու հետ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնից ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությանը հայտնել են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհաքաղաքական գործընթացները:

Գիտաժողովում ունեցած իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը բարձր է գնահատել «Սոլիդարնոստ» շարժման ավանդը «սառը պատերազմից» դեպի Եվրոպայի միավորումը անցման գործընթացում:

Հաղորդվում է նաեւ, որ գիտաժողովի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում են նաեւ ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը եւ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, հանդիպել է նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոզոյի, Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկու, Լեհաստանի Սեյմի նախագահ Վլոձիմեժ Չիմոշեւիչի, Բուլղարիայի նախկին նախագահ Ժելյու Ժելեւի եւ Բելառուսի խորհրդարանի նախկին խոսնակ Ստանիսլավ Շուշկեւիչի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG