Մատչելիության հղումներ

Խանքենդիի թիվ 122 ընտրատարածքի ցուցակում ընդգրվել են 7 հազար ընտրողներ


«Խանքենդիի թիվ 122 ընտրատարածքի» ընտրական հանձնաժողովի նախագահ Ալահվերդի Դոլուխանով հայտնել է, որ շարունակվում է ընտրացուցակների ձեւավորման գործընթացը:

«Այսօրվա դրությամբ ցուցակներում արդեն ընդգրկված են «Խանքենդիի շուրջ 7 հազար ընտրողներ», - ըստ ANS հեռուստաընկերության, հայտարարել է Դոլուխանովը: - «Հուսով եմ, որ նրանց թիվը կավելանա, սակայն այդ թիվն էլ բավական է ընտրություններ անցկացնելու համար: Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ Խանքենդիի բնակիչների մի մասը հայեր են, ապա 7 հազար ընտրողի դեպքում էլ կարելի է պատգամավոր ընտրել»:

Նա նաեւ հայտնել է, որ պարզվել են Խանքենդիի բոլոր բնակիչների (ադրբեջանցիների) հասցեները, եւ նախնական արդյունքների հիման վրա արդեն ձեւավորվել են 10-15 ընտրատեղամասեր:

Այս ամիս ավելի վաղ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար Վիդադի Մահմուդլուն հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարող են մասնակցել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ «ԿԸՀ-ն ձեւավորել է Խանքենդիի թիվ 122 ընտրատարածք, որտեղ կարող են քվեարկել բոլոր ղարաբաղցիները»:

«Մեր առաջարկն է, որ քվեատուփերը տեղակայվեն գրավյալ տարածքների մոտակայքում, որպեսզի ամեն մի ղարաբաղցի կարողանա գալ եւ մասնակցել նոյեմբերի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին», - ANS հեռուստաընկերությանը հայտնել էր Մահմուդլուն:

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա ձեւավորվեն են նաեւ Աղդամի քաղաքային 118-րդ, Լաչինի 120-րդ, Քյալբաջարի 123-րդ, Շուշի - Ֆիզուլի - Խոջավենդի 124-րդ, Զանգիլան - Ղուբաթլիի 125-րդ ընտրատարածքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG