Մատչելիության հղումներ

Թուրքիան մտադիր է խորացնել տնտեսական համագործակցությունը Վրաստանի հետ


Սեպտեմբերի 13-ից 15-ը Թբիլիսիում կայանալու է Թուրքիա - Վրաստան միջկառավական տնտեսական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվելու են տնտեսական համագործակցության խոչընդոտների վերացմանը եւ գործընկերության իրավական հիմքի կատարելագործմանը վերաբերող հարցեր:

«Մենք մտադիր ենք ավելացնել Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները: 2004 թվականին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 506 միլիոն դոլար», - ըստ Turkish Daily News-ի, հայտարարել է Թուրքիայի արտաքին առեւտրի հարցերով պետնախարար Քյուրբաթ Թյուզմենը՝ ավելացնելով, թե նախատեսված են իր հանդիպումները Վրաստանի նախագահի, վարչապետի, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների հետ:

Այս կապակցությամբ թերթը մեջբերում է Վրաստանի ազգային անվտանգության նոր մշակված հայեցակարգը, որում Թուրքիան, ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի հետ մեկտեղ, նշվում է որպես «Վրաստանի ռազմավարական գործընկեր»:

«Թուրքիան Վրաստանի տարածաշրջանային հիմնական գործընկերն է», - ասված է փաստաթղթում՝ ըստ որի Ռուսաստանի հետ Վրաստանի հետ հարաբերությունները պետք է կրեն «գործընկերական», իսկ Հայաստանի հետ՝ «պրագմատիկ համագործակցության» բնույթ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG