Հոկտեմբերի 3-ից 8-ը Լատվիայի նախագախ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան պաշտոնական այցով կժամանի Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան:
Բալթյան լրատվական ծառայությանը Լատվիայի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Անդրեյս Պիլդեգովիքսը հայտնել է, որ դա կլինի Լատվիայի նախագահի առաջին պաշտոնական այցը Հարավային Կովկաս:
Նրա խոսքերով, այցի նպատակն է խորացնել հատկապես տնտեսական համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների, քանի որ «որոշակի կապեր անվտանգության ոլորտում արդեն գոյություն ունեն»:
Այցի ընթացքում Լատվիայի նախագահին կուղեկցեն կառավարության եւ խորհրդարանի անդամներ, ինչպես նաեւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ: