Օգոստոսի 27-ին Կազանում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որը տեւել է երկու ժամ: Զրույցը սկսվել է երկու երկրների արտգործնախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանակցությամբ, այնուհետեւ շարունակվել է դեմ առ դեմ: Զրույցի ավարտին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կրկին միացել են արտգործնախարարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
«Հայկական կողմը ընդհանուր առմամբ գոհ է Կազանում կայացած հանդիպումից եւ դրական է գնահատում դրա արդյունքները», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, ասել է Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը՝ հրաժարվելով մանրամասներ հայտնել հանդիպման մասին:
«Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կշարունակեն Պրահայի գործընթացի շրջանակներում բանակցային գործընթացը՝ հաշվի առնելով Կազանում նախագահների միջեւ ձեռք բերված համաձայնությունները», - նշել է Սողոմոնյանը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նաեւ հաղորդում է, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է Բաքվի հեռուստաընկերություններից մեկին, թե «հանդիպման արդյունքերը թույլ չեն տալիս ասել, որ բանակցային գործընթացում արձանագրվել է առաջընթաց կամ բեկում»:
«Սակայն երկու նախագահների միջեւ բանակցությունները միշտ էլ կարեւոր են, քանի որ պետությունների ղեկավարները փորձում են համաձայնեցնել դիրքորոշումները», - հայտարարել է Սդրբեջանի արտգործնախարարը: - «Հայաստանից եւ Ադրբեջանից կպահանջվի մեկ կամ երկու շաբաթ՝ վերլուծելու արդյունքները եւ հանդիպման ընթացքում առաջարկված մտքերը, ինչպես նաեւ մտածելու, թե որքանով են կողմերը պատրաստ առաջ շարժվել»: