Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանը Լեհաստանում կմասնակցի «Սոլիդարնոստ» շարժման 25-ամյակի տոնակատարություններին


Երեքշաբթի օրը Լեհաստանում նշվելու է «Սոլիդարնոստ» ժողովրդավարական շարժման 25-ամյակը: 1980 թվականի օգոստոսի վերջին Գդանսկում Լենինի անվան նավաշինարարական գործազուրկ դարձած էլեկտրիկ Լեխ Վալենսան հայտարարեց անկախ արհմիություն հիմնելու մասին:

Տոնակատարություններին մասնակցելու նպատակով Լեհաստան են մեկնել Հայաստանի Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը, Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հրավեր էր ստացել նաեւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, սակայն նա Լեհաստան չի մեկնել:

«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել տոնակատարություններին, քանի որ այն, ինչ արեց «Սոլիդարնոստ»-ը Լեհաստանում, դրա արձագանքը փոխեց ամբողջ համաշխարհային պատմությունը: Ես մեծ սիրով եմ գնում, եւ դատելով ցուցակներից՝ շատ մարդ է լինելու, բավականին լուրջ միջոցառում են անելու», - Լեհաստան մեկնելուց առաջ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Վազգեն Մանուկյանը:

«Մենք այն ժամանակ տեղեկություններ էինք ստանում «Ամերիկայի ձայն» ռադիոկայանից: 1968 թվականի Չեխոսլովակիայի դեպքերը, այնհուտեւ «Սոլիդարնոստ» շարժումը ցույց էին տալիս, որ ինչ-որ բան պետք է փոխվի սոցիալիստական ճամբարում, բայց վերջին հարվածը «Սոլիդարնոստ»-ն էր: Անցյալ է, բայց մենք մեր վրա կրում ենք այդ շարժման հետեւանքները», - նշեց ԱԺՄ առաջնորդը:

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների հարցով Հայաստանի Ազգային Ժողովի օգոստոսի 29-ի արտահերթ նստաշրջանի իր չմասնակցելուն, Վազգեն Մանուկյանը ասաց. - «Արտահերթ նստաշրջանների շատ եմ մասնակցել, «Սոլիդարնոստ»-ի 25-ամյակին՝ առաջին անգամ»:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG