Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ը վճռաբեկ բողոք է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին


Օգոստոսի 12-ին Հայաստանի տնտեսական մրցակության պաշտպանության հանձնաժողովը շարժական կապի ցածր որակ տրամադրելու համար 400 հազար դոլարով տուգանել էր «ԱրմենՏել» հայ-հունական համատեղ ընկերությանը ու պարտավորեցրել 10-օրյա ժամկետում պետական բյուջե այդ տուգանքի փոխանցման հավաստագիր ներկայացնել։ «ԱրմենՏել»-ը, մինչդեռ, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի փոխանցմամբ, վճռաբեկ բողոք է ներկայացրել հանձնաժողովին՝ հայտնելով, թե ինչ-որ հավելյալ փաստարկներ ու հիմնավորումներ ունի:

Հանձնաժողովի դիրքորոշումը, սակայն, մնացել է անփոփոխ:

«Եթե իրենք գումարները չվճարեն, մենք կմտնենք դատարան, որպեսզի հարկադիր կատարման միջոցով գումարը կարողանանք բռնագանձել պետական բյուջե», - ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում ասաց Շահնազարյանը:

Տեղեկություններ կան, որ, շարժական կապի կտրուկ վատացման ֆոնին, «ԱրմենՏել»-ը մտադիր է բարձրացնել ստացիոնար հեռախոսային կապի թե’ բաժանորդային վճարը եւ թե’ րոպեավճարը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG