Մատչելիության հղումներ

«Ռուսաստանն ի զորու է շատ կառուցողական դեր խաղալ Հարավային Կովկասում»


«Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի Հարավային Կովկասում եւ ցանկության դեպքում կարող է շատ կառուցողական դեր խաղալ տարածաշրջանում», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը, որն այս շաբաթ է վերադարձել Հարավային Կովկասից:

«Առավելագույնը, ինչ մենք կարող ենք անել՝ Ռուսաստանին խրախուսելն է ընթանալ ժամանակակից իրավական պետության ստեղծման ճանապարհով», - ասել է վան դեր Լինդենը՝ ավելացնելով, որ դա կնպաստի Ռուսաստանի կառուցողական դերակատարությանը Հարավային Կովկասում: Նա հիշեցրել է, որ հաջորդ տարի Ռուսաստանը նախագահելու է Եվրախորհրդում:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG